Միգրացիոն վարչության կողմից իրականացված ներգաղթի վերահսկողության հատուկ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 14 օտարերկրյա քաղաքացի
Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ստացված տեղեկատվության հիման վրա դեպարտամենտի աշխատակիցները միջոցառման շրջանակներում ստուգել են կոնկրետ վայրեր, որի նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։
«Բարդ միջոցառման արդյունքում ձերբակալվել է 14 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում են Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Լիբիայի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»։
Ներկայումս նշված անձինք տեղավորված են միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար։
Միգրացիոն դեպարտամենտը պարբերաբար կիրականացնի ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումներ՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։