Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացու
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համակարգված աշխատանքի շնորհիվ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացիների։
ՆԳՆ-ի տվյալներով՝ գործող օրենսդրության համաձայն, արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
«Միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Հորդանանի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի, Հայաստանի, Աֆղանստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Եմենի, Լիբանանի, Նիգերիայի, Թուրքիայի, Ադրբեջանի, Չինաստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 74 քաղաքացի», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։