Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 30 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 30 օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համատեղմամբ Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 30 քաղաքացի։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին իրականացված համապարփակ միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Թուրքիայի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Բանգլադեշի, Ռուսաստանի, Բելառուսի, Իրաքի, Հորդանանի և Լիտվայի՝ ընդհանուր առմամբ 30 քաղաքացիներ։ Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է վերադառնալ Վրաստան։

Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունն այն մարմինն է, որը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Նրա լիազորություններից է Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումն ու նրանց արտաքսման իրականացումը։