Միգրացիոն դեպարտամենտի և սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են վեց օտարերկրյա քաղաքացու, որոնք Վրաստանում գտնվել են առանց օրինական հիմքերի
Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և սահմանի ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալել են վեց անձի՝ Թուրքիայից, Իրանից, Իրաքից, Նեպալից և Եգիպտոսից։
Հաստատվել է, որ ձերբակալված անձինք, համաձայն «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի, գտնվել են երկրում առանց իրավական հիմքի։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով սահմանված ժամկետները և տարիներ շարունակ մնացել են Վրաստանում առանց իրավական հիմքի։
Ձերբակալվածները չեն օգտվել երկրից ինքնակամ հեռանալու նպատակով սահմանված ժամկետներից, ինչի արդյունքում ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը որոշում է ընդունել նրանց ձերբակալելու վերաբերյալ։
Որոշման իրագործման նպատակով՝ այս պահին ձերբակալված անձինք գտնվում են միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադարձի նպատակով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։