Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 29 օտարերկրյա քաղաքացիների
Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 29 օտարերկրյա քաղաքացիների

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և նախարարության համապատասխան ստորաբաժանումների միջև սերտ համակարգմամբ Վրաստանից արտաքսվել է 29 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Հնդկաստանի, Գանայի, Թուրքիայի, Նեպալի, Թուրքմենստանի, Իրանի, Պակիստանի և Լատվիայի ընդհանուր առմամբ 29 քաղաքացի։ Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

«Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է: Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից վտարումն իրականացնելը», – ասվում է Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։