Միգրացիայի դեպարտամենտի և սահմանային ոստիկանության աշխատակիցները, ձերբակալել են Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող 14 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիայի դեպարտամենտի և սահմանային ոստիկանության աշխատակիցները, ձերբակալել են Վրաստանում առանց իրավական հիմքի գտնվող 14 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը և սահմանային ոստիկանությունը համատեղ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալել են Բանգլադեշի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Մարոկկոյի ընդհանուր առմամբ 14 քաղաքացիներ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Պարզվել է, որ ձերբակալված անձինք գտնվում են երկրում առանց իրավական հիմքի՝ հաշվի առնելով Վրաստանի «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով նախատեսված պայմանները և տարիներ շարունակ գտնվել են երկրում՝ առանց իրավական հիմքի։

Կալանավորված անձինք չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, որը ենթադրում է երկրից կամավոր մեկնում, ինչի արդյունքում Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը որոշում է կայացրել ձերբակալել նշված անձանց։

Որոշումն իրականացնելու համար ձերբակալված անձինք ներկայումս պահվում են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադառնալու նպատակով», – նշվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։