Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 27 օտարերկրյա քաղաքացիների
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 27 օտարերկրյա քաղաքացիների: Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
«Միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Չինաստանի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Գերմանիայի, Պակիստանի, Եգիպտոսի, Իսրայելի և Լիբանանի ընդհանուր առմամբ 27 քաղաքացիներ:
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ: