Միավորվելուց հետո նախարարությունների մի մասը ունենալու է նոր անվանում

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանին ներկայացվելու է այսօր,-այս մասին լրագրողներին է հայտնել կառավարության խորհրդարանային քարտուղար Նաթիա Միքելաձեն:

Նրա խոսքերով, օրենսդրական փոփոխությունների փաթեթը ծավալուն է և նրանում միավորված է մոտ 150 օրինագիծ:

Ինչպես պարզաբանել է Միքելաձեն, խորհրդարանում փոփոխությունները գրանցվելու է այսօր և նրա քննարկումը սկսվելու է արագացված կարգով, հուլիսի 2-ից:

«Հայտարարված փոփոխություններից բացի, նոր փոփոխություններ չպետք է սպասենք: Ինչ վերաբերում է անվանումներին, պատժակատարողության նախարարությունը միանալու է արդարադատության նախարարությանը, որի արդյունքում արդարադատության նախարարությունը իր անվանումը չի փոխելու:

Փախստականների նախարարությունը միանում է առողջապահության նախարարությանը և նրա անվանումը լինելու է ՝ բռնազավթված տարածաշրջաններից բռնի տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն,-հայտարարել է Միքելաձեն: