Միավորված թագավորությունը մնում է Վրաստանի կարևոր դաշնակից և աջակցողը
Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել եվրոպայի և ամերիկայի հարցերով միավորված թագավորության նախարար, Կրիստոֆեր Պինչերի հետ:
Նախարարը շնորհավորել է Կրիստոֆեր Պինչերին կարևոր պաշտոնին նշանակման առթիվ և մաղթել հաջողություններ:
Հեռախոսազրույցի ժամանակ ընդգծվել է երկու երկրների միջև հաջող համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում: Առանձնահատուկ նշվել է ՈՒորդրոպի ռազմավարական բանակցությունների կարևորությունը և հույս է հայտնվել, որ բրեքսիթից հետո այդ պլատֆորմը կստանա էլ ավելի մեծ դինամիկա:
Իր հերթին բրիտանցի նախարարը նշել է, որ Միավորված թագավորությունը մնում է Վրաստանի կարևոր դաշնակից և աջակցողը:
Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: