Միավորների համակարգը ընդունելուց հետո վարորդական իրավունքի վկայականին շնորհված 100 միավորը սպառվել է 141 մարդու մոտ
Վարորդական իրավունքի վկայականին շնորհված 100 միավորը, միավորների համակարգը ընդունելուց հետո, սպառվել է 141 մարդու մոտ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից, առաջին ալիքին տված վիճակագրական տվյալների համաձայն, վարորդական իրավունքի սահմանափակման ժամկետը անցնելուց հետո, իրավունքը վերականգնել է 17 մարդու համար, իսկ քննություն հանձնելով վերականգնվել է 12 անձի համար:
Ինչ վերաբերում է տարբեր խախտումների համար, վկայականից զրկված մարդկանց, ՆԳՆ-ի լրատվությամբ, պարեկային ոստիկանության դեպարտամենտին դիմել է 8029 մարդ, այստեղից բավարարվել է 1359 մարդու դիմումը:
Տվյալները վերաբերում են 2017 թվականի հուլիսից 2019 թվականի մարտ ամիսը ընկած ժամանակահատվածին: