Միասնական ջանքերով մեզ հնարավորություն կտրվի արժանի կերպով անց կացնենք նախագահական ընտրությունները և հասնենք հաջողության. Կախա Կալաձե
Միասնական ջանքերով մեզ հնարավորություն կտրվի արժանի կերպով անց կացնենք նախագահական ընտրությունները և հասնենք հաջողության. Կախա Կալաձե

Համոզված եմ, որ միասնական ջանքերով մեզ հնարավորություն կտրվի արժանի կերպով անց կացնենք նախագահական ընտրությունները և հասնենք հաջողության,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղարը, Ամբրոլաուրիում ընթացող տարածաշրջանային կոնֆերանսին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Կախա Կալաձեն «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամներին շնորհավորել է կուսակցության հիմնադրման օրվա առթիվ:

«Ապրիլի 21-ը կուսակցության հիմնադրման օրն է: Ցանկանում եմ շնորհավորել բոլորիտ: Ձեր յուրաքանչյուրի դերը կուսակցության զարգացման գործում կարևորագույն է: Մշտապես ասել եմ և կրկին կրկնում եմ, կարևոր է հասարակության միասնությունը: Իհարկ է միայն տեղական իշխանությունները չեն կարող պատասխանել այն մարտահրավերներին, որոնք արդի են տարածաշրջանի համար: Կարևորը մեր միասին լինելն է, ինչպես կենտրոնական այնպես էլ տեղական իշխանություններինը:

Համոզված եմ, որ միասնական ջանքերով մեզ հնարավորություն կտրվի արժանի կերպով անց կացնենք նախագահական ընտրությունները և հասնենք հաջողության: Դա լինելու է մեր երկրի հաջողությունը և առաջընթացը: Ցանկանում եմ բոլորիտ մաղթել հաջողություն և ցանկանում եմ, որ յուրաքանչյուր օր լինի հաղթանակի օր»,- հայտարարել է Կախա Կալաձեն: