«Միասնական ազգային շարժում»-ը Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու կապակցությամբ սկսել է ստորագրահավաք
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցնելու կապակցությամբ հավաքում է ստորագրություններ:
Կուսակցության լիդեր Զաալ ՈՒդումաշվիլիի խոսքերով, նրանք չեն ծրագրում այդ ստորագրությունները ներկայացնել որևէ պետական մարմնին, այլ ցանկանում են միայն ցույց տալ ժողովրդի ցանկությունը:
«Այսօրվանից «ՄԱՇ»-ը ողջ երկրի մասշտաբով սկսում է ստորագրահավաք , որի հիմնական նպատակն է դադարեցվի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ քաղաքական հետապնդումը»,-ասել է ՈՒդումաշվիլին:
Թբիլիսիից հետո կուսակցությունը ստորագրահավաք է անց կացնելու նաև Վրաստանի այլ քաղաքներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan