Միասնական ազգային քննություններին գրանցվել է մոտ 41 հազար դիմորդ,- այս մասին տեղեկություն է տարածում Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը:
Նրանց տվյալներով, ընդհանուր մագիստրոսային քննություններին գրանցվածների թիվը հասնում է 12 000-ի, ուսանողների դրամաշնորհային մրցույթում՝ 4 600-ի:
Քննությունների համար գրանցումը սկսվել էր մարտի 12-ին և ավարտվել՝ ապրիլի 3-ին, 18:00-ին:
Գնահատման և քննությունների կենտրոնի տեղեկությամբ, նախորդ տարիների նման, մասնակիցների զգալի մասը գրանցումն անցել է վերջին օրերին: Միայն վերջին երեք օրվա ընթացքում գրանցվել է մոտ 17 500 դիմորդ, որը գերազանցում է ընդհանուր քանակի 30 տոկոսը:
Միասնական ազգային քննություների գրանցումն այս տարի ևս իրականացվում է մի քանի փուլով:
Մինչև մայիսի 7-ը, ժամը 18:00-ն դիմորդներին հնարավորություն կտրվի փոխել առարկան, ջնջել, ավելացնել կամ ընտրել ստեղծագործական տուրը: Նույն ժամանակահատվածում այդ գործողությունները կարող են անել նաև մագիստրոսային քննությունների մասնակիցները: