Միասնական ազգային քննությունների գործընթացին մասնակցում են 36 մեղադրյալ կամ դատապարտյալ

18:02, 03.07.2025

Միասնական ազգային քննությունների գործընթացին մասնակցում են 36 մեղադրյալ կամ դատապարտյալ։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քրեակատարողական ծառայությունը։

«Հատուկ քրեակատարողական ծառայության համար գերակա է դատապարտյալների համար բարձրագույն կրթության հասանելիության ապահովումը։ Քրեակատարողական համակարգում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները բարձրագույն կրթությունը շարունակելու համար, այդ թվում՝ հասանելիություն կրթական նյութերին և անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցներ։

Համակարգում հաջողությամբ գործում է «Թվային համալսարանը», որը դատապարտյալ ուսանողներին հնարավորություն է տալիս հեռավար մասնակցելու ուսումնական գործընթացին և ստանալու լիարժեք բարձրագույն կրթություն։

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նաև ապագայում կշարունակի հոգալ դատապարտյալների կրթության և զարգացման մասին», – նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ