Միանշանակ գոյություն ունի որոշակի շարժ դեպի Ռուսաստան, ես այստեղ բողոք չեն արտահայտի, սա կառավարության որոշելունն է. Վիոլա Ֆոն Կրամոն
Միանշանակ որոշակի շարժումներ կան Ռուսաստանի ուղղությամբ, – այսպես է պատասխանել եվրապատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը վրացի լրագրողների հարցին, թե արդյոք «Վրացական երազանքը» հեռանում է պրոարևմտյան ուղղուց և արդյոք բռնել է ռուսական ուղին:
«Այս կապակցությամբ շատ շահարկումներ կան: Սա իմ որոշումն ու գնահատականը չէ: Բայց, իհարկե, քայլ առ քայլ կարելի է ասել, որ ավելի մոտ է Ռուսաստանին: Օրինակ, նման որոշումները ողջունվում են Ռուսաստանի կողմից: Խոսվում է չվերթների վերսկսման մասին: Միանշանակ որոշակի շարժեր կան Ռուսաստանի ուղղությամբ: Սա իմ որոշումը չէ, ես այստեղ բողոքել չեմ կարող, սա կառավարության որոշումն է: Այստեղ կարևոր է, որ դու պաշտպանված լինես փողոցում: Համաձայնագիրը վիզաների ազատականացման, ասոցացման և կառավարության կողմից վավերացված բոլոր համաձայնագրերի վերաբերյալ: Եթե նրանք ավելի սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, դա իրենց գործն է: Եթե ասոցացման համաձայնագիրը կանոնավոր կերպով խախտվի, օրինակ, մամուլը նման ճնշման կենթարկվի, դա եվրոպական արժեքների ոտնահարումներից է», – ասել է Վիոլա ֆոն Կրամոնը: