Միակը, ով Վրաստանում չի ցանկանում, որ կողմերը բանակցությունների սեղանի մոտ նստեն և ընդունեն իրական որոշումներ, դա «Ազգային շարժումն» է. Դավիթ Մաթիկաշվիլի
Միակը, ով Վրաստանում չի ցանկանում, որ կողմերը բանակցությունների սեղանի մոտ նստեն և ընդունեն իրական որոշումներ, դա «Ազգային շարժումն» է. Դավիթ Մաթիկաշվիլի

Մենք սովոր ենք, Նոդար Մելաձեից և «Տվ Պիրվելիից» ստերի կրկնօրինականությանը, փաստերի կեղծմանը, կեղծված ռեպորտաժների ցուցադրմանը և կեղծված պատմություններին, ուստի այս համատեքստում, Մելաձեից ու «Ազգային շարժումից» ոչ մի զարմանալի բան չկա,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Դավիթ Մաթիկաշվիլին:

Պատգամավորի խոսքով, «ակնհայտ երևում է Միխեիլ Սաակաշվիլիի ձեռագիրը և թե ինչպես են նրանք փորձում սուտ տարածել սովետական՝ «ԿԳԲ»-ի մեթոդներով»:

Ըստ Մաթիկաշվիլիի, «Ազգային շարժումը» օգտագործում է բոլոր միջոցները բանակցությունները խափանելու համար:

«Սակայն, այս ամենն անել այն ժամանակ, երբ մեր բարեկամ դիվանագետների գլխավորած բանակցային սեղանը պատրաստ է, որ կողմերը նստեն և անհրաժեշտ երկխոսություն վարեն մեր երկրի ապագայի վերաբերյալ, ակնհայտորեն «Ազգային շարժման» ձեռագիրն է, որը փորձում է տապալել բանակցությունները: Կիրառում է բոլոր ռեսուրսները, որովհետև, այսօր, ով Վրաստանում չի ցանկանում, որ կողմերը բանակցությունների սեղանի մոտ նստեն և ընդունեն իրական որոշումներ, դա «Ազգային շարժումն» է: Սա ստի շատ պարզ կրկնօրինակում է: Արվել է միտումնավոր, որպեսզի «Ազգային շարժումը» իրականացնի ու շարունակի իր ապակառուցողական ճանապարհը, որը հեռու է իրականությունից: Մեր միջազգային գործընկերները քաջատեղյակ են այս ամենին: «Վրացական երազանքը» բաց ունի բանակցությունների դուռը: Այն վեց կետերից կան կետեր, որոնք արդեն իրականացվում են, կան կետեր, որտեղ կողմերը կարող են պայմանավորվել, բայց կան կետեր, որոնք հեշտությամբ կարող են իրականացվել ակտիվ բանակցությունների պայմաններում, որոնց համար տարածքը ստեղծվել է մեր միջազգային գործընկերների կողմից: Ինչպես երևում է «Ազգային շարժումը» դա չի ցանկանում», – հայտարարել է Մաթիկաշվիլին: