Միացյալ Թագավորությունը Քուվեյթում կտեղակայի Rapid Sentry հակաօդային պաշտպանության համակարգը
Միացյալ Թագավորությունը ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգ կտեղակայի Քուվեյթում։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ՝ Կիր Ստարմերն այս հարցն արդեն քննարկել է Քուվեյթի էմիր, շեյխ Մեշալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր աս-Սաբահի հետ։
«Վարչապետը, նախևառաջ, խստորեն դատապարտել է գիշերվա ընթացքում Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված անպատասխանատու հարձակումը։ Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ Միացյալ Թագավորությունը կանգնած է Քուվեյթի և Պարսից ծոցի մեր բոլոր դաշնակիցների կողքին»,- նշել են Ստարմերի գրասենյակից։
«Rapid Sentry» հակաօդային պաշտպանության համակարգը, որը Բրիտանիայի կառավարությունը մտադիր է տեղակայել Քուվեյթում, հատուկ հարմարեցված է անօդաչու թռչող սարքերի սպառնալիքների չեզոքացման համար։