Միացյալ Թագավորության արտաքին և համադաշնության գրասենյակի զեկույցում արտացոլվել է Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների տեսանկյունից տիրող բարդ իրավիճակը
Միացյալ Թագավորության արտաքին և համադաշնության գրասենյակի զեկույցում արտացոլվել է Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների տեսանկյունից տիրող բարդ իրավիճակը

Միացյալ Թագավորության արտաքին և համադաշնության գրասենյակի մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2019 թվականի զեկույցում արտացոլվել է Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների տեսանկյունից տիրող բարդ իրավիճակը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գերատեսչությունը:

Ինչպես նշված է գերատեսչության տարածած տեղեկության մեջ, ամենամյա զեկույցում, որը Միացյալ Թագավորության արտաքին և համադաշնության գրասենյակի կայքէջում հրապարակվել է հուլիսի 16-ին, Ռուսաստանին նվիրված ենթագլխում հստակ արտացոլված է մարդու իրավունքների առումով Վրաստանի օկուպացված տարածքներում ծանր իրավիճակ է:

«Զեկույցը հստակ խոսում է օկուպացնող գոտու փակման, ազատ տեղաշարժի սահմանափակման, անօրեն ձերբակալության, կրթության և առողջապահության իրավունքների սահմանափակման, վրացիների ազգային խտրականության և Ռուսաստանի անօրեն գործողություններով պայմանավորված ծանր մարդասիրական իրավիճակի մասին:

Մասնավորապես, զեկույցի համաձայն. «Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջաններում Ռուսաստանի ավելացած միջամտությունը դարձել է մարդու իրավունքների առումով տիրող իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառ»:

Հատկանշական է, որ Վրաստանի բռնազավթված շրջաններում տիրող իրավիճակը  Միացյալ Թագավորության արտաքին և համադաշնության գրասենյակի զեկույցում առաջին անգամ հայտնվել է 2016 թվականին, Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության և խորհրդարանի հետ՝ Վրաստանի դեսպանության ակտիվ համագործակցության և ջանքերի արդյունքում»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: