Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է, որ բոլոր այն անձինք, ովքեր դիմում են F, M կամ J տեսակի ոչ միգրացիոն վիզաների համար, պարտավոր են փոխել իրենց սոցիալական ցանցերի գաղտնիության կարգավորումները և դրանց հրապարակայնությունը (public) դարձնել
Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարում է, որ բոլոր այն անձինք, ովքեր դիմում են F, M կամ J տեսակի ոչ միգրացիոն վիզաների համար, պարտավոր են փոխել իրենց սոցիալական ցանցերի գաղտնիության կարգավորումները և դրանց հրապարակայնությունը (public) դարձնել

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը իր սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է, որ F, M կամ J ոչ ներգաղթային վիզաների համար դիմող բոլոր անձինք պարտավոր են փոխել իրենց սոցիալական ցանցերի գաղտնիության կարգավորումները հանրայինի։

Դեսպանատունը հայտարարել է, որ կեղծ կամ թերի տեղեկատվության տրամադրումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հաշիվների բացթողումը, կարող է հանգեցնել վիզայի մերժման և ապագա վիզայի իրավունքի կորստի։

«F, M կամ J ոչ ներգաղթային վիզաների համար դիմող բոլոր անձինք պարտավոր են փոխել իրենց սոցիալական ցանցերի գաղտնիության կարգավորումները և հրապարակել դրանք՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն իրենց ինքնությունը հաստատելու համար։

Վիզայի ստուգման ընթացքում մենք օգտագործում ենք բոլոր հասանելի տեղեկությունները, այդ թվում՝ սոցիալական ցանցերի տվյալները՝ ԱՄՆ մուտք գործելու անթույլատրելի կամ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց նույնականացնելու համար։ 2019 թվականից ի վեր Միացյալ Նահանգները պարտադիր է դարձրել սոցիալական ցանցերի նույնականացուցիչների տրամադրումը ներգաղթային և ոչ ներգաղթային վիզաների դիմումներում։

Դիմորդները պարտավոր են տրամադրել իրենց բոլոր սոցիալական ցանցերի նույնականացուցիչները։ Կեղծ կամ թերի տեղեկատվության տրամադրումը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի հաշիվների բացթողումը, կարող է հանգեցնել վիզայի մերժման և ապագա վիզայի իրավունքի կորստի», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։