«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ԵԱՀԿ-ի ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական դիտորդական առաքելության ղեկավար Ջիլիան Ստիրկին:

Կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն Ջիլիան Ստիրկին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելության ղեկավարության համար, առանձնապես, համավարակով պայմանավորված իրավիճակում:

Կուսակցության ներկայացուցիչների հայտարարությամբ, նրանց դիտորդական առաքելությանը տեղեկություն են փոխանցել Վրաստանի տիրող քաղաքական իրավիճակի, նախընտրական միջավայրի և ժողովրդավարական ընտրական գործընթացին խանգարող գործոնների մասին:

Նրանց խոսքով, առանձնապես ուշադրություն է հատկացվել իշխանության կողմից ընդդիմության դեմ արված բռնության քարոզարշավին և ընտրական վարչությունում առկա խախտումներին: