Մի կին բողոք է ներկայացրել Փարիզի մետրոյում հակահրեական հայտարարություն անող տղամարդու դեմ
Փարիզի մետրոյում մի կին բողոք է ներկայացրել տղամարդու դեմ, ով արել է հակահրեական հայտարարություն։ Այս մասին հայտնում է «Լա Ֆիգարո»-ն։
Փարիզի մետրոյում տղամարդը վիրավորել է մարդկանց:Միջադեպի տեսանյութը տարածվել է նաև սոցիալական ցանցերում։
«Դուք դավաճաններ եք։ Դուք հանցագործություն եք կատարում մարդկության դեմ։ Հիտլերը իրավացի էր»,- ասել է տղամարդը։
Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ականատեսը, տղամարդը հարձակվել և վիրավորել է նաև հրեական ընտանիքի վրա։ Նախաքննությունը շարունակվում է, կասկածյալը դեռ ձերբակալված չէ։