Մի քանի երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Հունգարիան և Իսրայելը, համաձայնել են միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին»
Մի քանի երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Հունգարիան և Իսրայելը, համաձայնել են միանալ Թրամփի «Խաղաղության խորհրդին»

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Հունգարիան և Իսրայելը, համաձայնել են միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդին»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է փաստաթուղթ Բելառուսի «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ։

«Ես վերջերս ստորագրել եմ փաստաթուղթ, որում նշվում է, որ մենք պատրաստ ենք ընդունել ԱՄՆ առաջարկը և դառնալ այս խորհրդի հիմնադիր անդամ», – ասել է Լուկաշենկոն։

Լրագրողի հարցին «Խաղաղության խորհրդին» միանալու պայմանների և 1 միլիարդ դոլարի ներդրման մասին Լուկաշենկոն պատասխանել է, որ որևէ վճարում չի պահանջվում։ Ալեքսանդր Լուկաշենկոն բացատրել է, որ առաջին երեք տարիների ընթացքում այս կազմակերպությանը որպես հիմնադիր անդամ մասնակցելը հնարավոր է առանց վճարման։

«Երեք տարի անց, եթե ցանկանում եք շարունակել աշխատել առանց ընտրվելու, հրավիրվելու կամ նշանակվելու, կվճարեք մեկ միլիարդ դոլար և կաշխատեք ևս երեք տարի։ Մեկ միլիարդ դոլար է անհրաժեշտ, եթե ցանկանում եք շարունակել աշխատել երեք տարի անց, բայց կա ևս մեկ պայման. եթե լավ եք աշխատում խաղաղության համար, ապա կարող եք շարունակել առանց մեկ միլիարդի։ Ես առաջնորդվում եմ վերջինով», – ասել է Լուկաշենկոն։