Մեզ հասնում են զգույշ իմպուլսներ բիզնեսից, որ նրանք անհանգստանում են ընթացող գործընթացների վերաբերյալ, ընդգծում եմ, խիստ սահմանափակումներ չեն լինի. Գիորգի Գախարիա

15:25, 17.09.2020

Մեզ հասնում են զգույշ իմպուլսներ բիզնեսից, տնտեսական ակտիվությունների կողմից, որ նրանք անհանգստանում են ընթացող գործընթացների վերաբերյալ, ընդգծում եմ, խիստ սահմանափակումներ չեն լինի,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:

Վարչապետի խոսքով, երկրում հնարավոր է լինեն տեղական սահմանափակումներ, բայց ավելի խիստ, համակարգված փակում չի լինի:

«Տարբեր ալիքներով մեզ հասնում են զգույշ իմպուլսներ բիզնեսից, տնտեսական ակտիվությունների կողմից, որ նրանք անհանգստանում են ընթացող գործընթացների վերաբերյալ, ընդգծում եմ, խիստ սահմանափակումներ չեն լինի: Մեր հարմարվողականության քաղաքականության հիմնական բաղադրիչն այն է, որ այս պահին մենք պետք է պայքարենք վարակի տարածման դեմ: Դրանք կարող են լինել տեղական սահմանափակումներ, բայց համակարգային խիստ սահմանափակումներ չեն կրկնվի: Այսօրվա դրությամբ առաջնահերթությունը երկրի տնտեսական վերականգնումն է, դրա արագությունն ու քաղաքացիների առողջությունը: Մենք ունենք դա անելու հնարավորություն, բոլոր միջազգային գնահատականների համաձայն, հետճգնաժամային շրջանում Վրաստանը կունենա մեկնարկային լավագույն պայմաններից մեկը»,- ասել է Գիորգի Գախարիան:

Նմանատիպ