Մեզ համար Վրաստանը արդյունավետ համագործակցության և փորձը կիսելու լավ օրինակ է. Տորնբյորն Յագլանդ
Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեին: Ցանկանում եմ ընդգծել Վրաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հարաբերությունների բարձր որակը,-այս մասին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, Տորնբյորն Յագլանդը հայտարարել է վարչապետ Մամուկա բախտաձեի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով, հանդիպմանը քննարկել են նաև նոր ռազմավարական պլանը:
«Ընթացիկ տարվա նոյեմբերին Վրաստանը ստանձնելու է նախարարների կոմիտեի նախագահությունը: Ինչպես ինձ տեղեկացրել են հանդիպման ժամանակ, Վրաստանը պատրաստվում է այդ իրադարձության համար: Մենք քննարկել ենք նաև ռազմավարական նոր ծրագիրը: Այս պահին գործող ծրագրի շրջանակներում, իրականացվել է շատ լուրջ աշխատանք: Օրինակ, այդ աշխատանքի արդյունքն է նոր սահմանադրությունը, որի շնորհիվ Վրաստանը անցել է լրիվ խորհրդարանական ժողովրդավարության մոդելին: Գոյություն ունեին նաև բարդություններ նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն այդ տեսանկյունից քաղաքականության բարելավումը մեր իրավասություններում չի մտնում»,-հայտարարել է Տորնբյորն Յագլանդը:
Բացի այդ, նրա խոսքով Եվրոպայի խորհուրդը տարին երկու անգամ հրապարակում է հաշվետվություն, Աբխազիայի և Հարավային Օսիայի խամաճիկային տարածաշրջանների մասին:
Յագլանդի գնահատմամբ, Վրաստանը արդյունավետ համագործակցության և փորձը կիսելու լավ օրինակ է:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հանդիպել է Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում: