Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կյանք, որը կփրկվի հաստատված սահմանափակումից. «Լիլո Մոլի» գլխավոր տնօրեն
Մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կյանք, որը կփրկվի հաստատված սահմանափակումից,- այս մասին «Լիլո Մոլի» գլխավոր տնօրեն, Գիորգի Կվարացխելիան հայտարարել է Վարչապետի գլխավորությամբ, կառավարության անդամների, համավարակաբանների և բիզնեսի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո:
Նրա խոսքով, վերջին օրերի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները ակտիվորեն շփվում են կառավարության հետ, ինչը շատ կարևոր է:
«Այս օրերին մենք ակտիվ կապի մեջ ենք կառավարության հետ, ինչը շատ կարևոր է: Բիզնեսը ցանկացած սահմանափակումից կհայտնվի վատ պայմաններում, սակայն մեզ համար կարևոր է յուրաքանչյուր կյանք, որը կփրկվի հաստատված սահմանափակումից: Հուսով ենք, որ սահմանափակումները համարժեք կլինեն ներկա իրավիճակին»,- հայտարարել է «Լիլո մոլի» գլխավոր տնօրենը: