Մեզ չեն կարող վախեցնել, մենք շարունակում ենք պայքարել հանուն հայրենիքի. Խատիա Դեկանոիձե
Մեզ չեն կարող վախեցնել, մենք շարունակում ենք պայքարել հանուն հայրենիքի, ինչը մեր ցավն է, – այս մասին Նիկա Մելիայի ձերբակալությունից հետո հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն:
«Նրանք չեն կարողանա վախեցնել մեզ, քանի մարդու կձերբակալեն, քանի մարդու կփակեն Բիձինա Իվանիշվիլիի բանտում: Մենք շարունակում ենք պայքարել հանուն մեր հայրենիքի, ինչը մեր ցավն է: Չի կարելի գազ օգտագործել շենքի ներսում, մարդիկ վատ են, ես մինչև վերջ Նիկայի հետ էի, նա ձերբակալվեց Գավրիլովների կողմից»,- հայտարարել է Խատիա Դեկանոիձեն:
«Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ձերբակալվել է:
Քիչ առաջ իրավապահները մտան «Ազգային շարժման» գրասենյակի այն սենյակ, որտեղ գտնվում էր Նիկա Մելիան:
«Ազգային շարժման» կողմնակիցները փորձեցին դիմադրել ոստիկաններին:
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, Նիկա Մելիային նստեցրել են ավտոմեքենան և դուրս հանել տարածքից: