Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ Թուրքիան մերժել է Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու ԱՄՆ-ի առաջարկը
Մևլութ Չավուշօղլուն հայտարարում է, որ Թուրքիան մերժել է Ռուսաստանից գնված հակահրթիռային պաշտպանության S-400 համակարգերը Ուկրաինային փոխանցելու ԱՄՆ-ի առաջարկը

Թուրքիան մերժել է Ռուսաստանից գնված S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Ուկրաինային փոխանցելու ԱՄՆ-ի առաջարկը,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային առաջարկել է Ռուսաստանից գնված հրթիռային համակարգի վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ-ին կամ մեկ այլ երկրի, օրինակ՝ Ուկրաինային, որը փորձում է դիմակայել Ռուսաստանին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ խնդրեցին S-400-ներ ուղարկել Ուկրաինա, իսկ մենք մերժեցինք»,- ասել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուի խոսքով՝ այս առաջարկն անընդունելի է Թուրքիայի համար, քանի որ նպատակ ունի ոտնձգություն կատարել Թուրքիայի ինքնիշխանության դեմ։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ԱՄՆ-ից հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու երկարատեւ փորձից հետո Թուրքիան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ՝ նորագույն «S-400» տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման համար։