Մևլութ Չավուշօղլու. Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրով

14:12, 23.08.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան փորձում է երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։

«Ադրբեջանի հաղթանակից հետո մենք քայլեր ենք ձեռնարկում Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Օրինակ՝ դեպի Հայաստան թռիչքների վերականգնում և այլն։ Առևտրի ոլորտում որոշ քայլեր են ձեռնարկվել։ Իրատեսական մոտեցում չէ, որ այս գործընթացը, որը մենք վարում ենք, պետք է դիտարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացից առանձին։ Հարավային Կովկասում մշտական ​​խաղաղություն կարելի է ձեռք բերել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական ​​խաղաղության համաձայնագրի միջոցով։ Ադրբեջանն արել է այս առաջարկը, Հայաստանը չի արձագանքել։ Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով է ստեղծվել, այս գործընթացը պետք է ավարտին հասցվի»,- ասել է Չավուշօղլուն։

Նմանատիպ