Մետտե Ֆրեդերիկսեն. Մենք անօդաչու թռչող սարքեր տեսանք Լեհաստանի երկնքում, հիմա անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Դանիայում, չեմ կարող բացառել, որ սա Ռուսաստանի գործողությունն է
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը չի բացառում Ռուսաստանի մասնակցությունը Կոպենհագենի մոտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն։
Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ սա լուրջ հարձակում է Դանիայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա։
«Ես չեմ կարող բացառել, որ դա Ռուսաստանն է։ Մենք Լեհաստանի երկնքում տեսանք անօդաչու թռչող սարքեր, որոնք չպետք է այնտեղ լինեին։ Մենք ակտիվություն տեսանք Ռումինիայում։ Մենք տեսանք Էստոնիայի օդային տարածքի խախտումներ։ Մենք տեսանք հաքերային հարձակումներ եվրոպական օդանավակայանների վրա շաբաթավերջին։ Այժմ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել նաև Դանիայում, և, կարծես, անօդաչու թռչող սարքեր են եղել նաև Օսլոյում և Նորվեգիայում», – ասաց Մետտե Ֆրեդերիկսենը։