Մետտե Ֆրեդերիկսեն. Ամենակարևորը Եվրոպան վերազինելն է, մենք շատ ժամանակ չունենք, մենք պետք է մեծ գումարներ ծախսենք պաշտպանության և զսպման վրա

16:23, 06.03.2025

Ամենակարևորը Եվրոպան վերազինելն է, ուստի մեծ գումարներ պետք է ծախսվեն պաշտպանության և զսպման վրա, ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Բրյուսելում ԵՄ արտակարգ գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

Նա ասել է, որ միևնույն ժամանակ Ուկրաինային աջակցությունը պետք է շարունակվի։

«Ինձ համար ամենակարեւորը Եվրոպայի վերազինումն է: Կարծում եմ՝ մենք շատ ժամանակ չունենք, ուստի պետք է ծախսել, ծախսել, ծախսել՝ պաշտպանության և զսպման վրա: Սա ամենակարեւոր ուղերձն է, և միևնույն ժամանակ, աջակցությունը Ուկրաինային պետք է շարունակվի, քանի որ մենք ցանկանում ենք խաղաղություն Եվրոպայում, և դա հնարավոր չէ անել առանց կայուն խաղաղության առաջխաղացման», – ասել է Մետե Ֆրեդերիկսենը:

Նմանատիպ