Մեթյու Ուիթաքեր. Եվրոպայի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը կարևոր քայլ կլինի Ուկրաինայի համար
Մեթյու Ուիթաքեր. Եվրոպայի կողմից սառեցված ռուսական ակտիվների բռնագրավումը կարևոր քայլ կլինի Ուկրաինայի համար

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը կոչ է արել եվրոպացի դաշնակիցներին որդեգրել ավելի ագրեսիվ մոտեցում Մոսկվայի նկատմամբ։ Ինչպես գրում է «Բլումբերգ»-ը, սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ռուսական սառեցված ակտիվների՝ Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործման շուրջ բանակցությունները գնալով ինտենսիվանում են։

«Բլումբերգ»-ին տված հարցազրույցում Ուիթաքերը հայտարարել է, որ Եվրոպայի կողմից ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը կլինի կարևոր քայլ Ուկրաինայի համար, ինչը տարիներ շարունակ կապահովի այդ երկրի ֆինանսավորումը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումներով։ Բացի այդ, ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի խոսքով, նման որոշումը կնշանակի նաև առաջընթաց դեպի ավելի ագրեսիվ Եվրոպա։

«Սա կլինի մեծ քայլ ոչ միայն Ուկրաինային մի քանի տարի ֆինանսավորելու համար՝ տնտեսական և ռազմական իմաստով, այլ նաև ցույց կտա նոր ուղղություն՝ դեպի ավելի ագրեսիվ Եվրոպա։ Եվրոպան հաճախ լսում է քննադատություն այն մասին, որ բավականաչափ ագրեսիվ չէ։ Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք գործում», — հայտարարել է Ուիթաքերը։