Մեթյու Միլլեր. Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, սակայն, ինչպես տեսանք, Վրաստանի կառավարությունը երես թեքեց, այլ ճանապարհ ընտրեց

11:51, 17.07.2024

«Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին, սակայն, ինչպես տեսանք, Վրաստանի կառավարությունը երես թեքեց, այլ ճանապարհ ընտրեց»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով, Վրաստանի կառավարության գործողությունները փոխել են հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։

«Մենք տեսանք, որ Վրաստանի կառավարությունը հավանություն տվեց այն օրենքներին, որոնք շեղում են Վրաստանը ժողովրդավարական հետագծից։ Խոսեք նրանց ընդունած օրենքների մասին, ինչպես դրանք կազդեն քաղաքացիական հասարակության վրա և ինչպես կարող են թույլ տալ կառավարությանը ճնշում գործադրել օրինական ժողովրդավարական իրավունքների վրա: Այնպես որ, Վրաստանի կառավարության գործողությունները հիմնովին փոխեցին նրա հարաբերությունները ԱՄՆ-ի, բայց ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ եվրոպական մյուս երկրների հետ»,- ասել է Միլլերը։

Նմանատիպ