Մեթյու Միլլեր. Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Եվրամիությանն ինտեգրվելու իր քաղաքացիների մեծամասնության ցանկություններին
Մեթյու Միլլեր. Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Եվրամիությանն ինտեգրվելու իր քաղաքացիների մեծամասնության ցանկություններին

Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին և կոչ ենք անում Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության՝ Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու ցանկությանը,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։

Մեթյու Միլլերի կարծիքով, ինչպես հայտարարել է Եվրամիությունը, այս օրենքի ընդունումը կարող է վտանգել Վրաստանի առաջընթացը դեպի Եվրամիություն ճանապարհին։

«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության» օրենսդրությունը»: Ինչպես հայտարարել է Եվրամիությունը, այս օրենքի ընդունումը կարող է վտանգել Վրաստանի առաջընթացը դեպի Եվրամիություն ճանապարհին։ Մենք միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ կոչ անելով Վրաստանին չընդունել օրենսդրություն, որը հակասում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու ցանկություններին։

Վրաստանն ունի ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը ծառայում է իր քաղաքացիներին և աշխատում է բարելավել Վրաստանի տնտեսությունը։ Եթե ​​ընդունվի, առաջարկվող օրենսդրությունը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը, խարանել կազմակերպություններին, որոնք այդ օգուտն են բերում Վրաստանի քաղաքացիներին և խոչընդոտել անկախ լրատվամիջոցներին, որոնք աշխատում են վրացիների համար բարձրորակ տեղեկատվությունը հասանելի դարձնելու ուղղությամբ: Կրեմլի կողմից ոգեշնչված նման օրենսդրությունը տեղին չէ, եթե նպատակը թափանցիկության խթանումն է: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է Մեթյու Միլլերը։