Մեթյու Միլլեր. Մենք լուրջ մտահոգված ենք Վրաստանի կառավարության գործողություններով, ինչի պատճառով նոր պատժամիջոցներ ենք սահմանել, դադարեցրել' օգնությունը և ռազմավարական հարաբերությունները
«Մենք շարունակում ենք լրջորեն անհանգստանալ Վրաստանի կառավարության գործողություններով»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նա ասել է, որ դրա համար է ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանել, դադարեցրել օգնությունը և ռազմավարական հարաբերությունները։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Վրաստանի կառավարության գործողություններով, ինչպիսիք են ճնշումը սեփական բնակչության վրա և շեղումը ժողովրդավարական, եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհից, որով նրանք գնում էին: Այդ պատճառով մենք նոր պատժամիջոցներ սահմանեցինք Վրաստանի կառավարության անդամների դեմ, կասեցրինք օգնությունը, որը պետք է տրամադրեինք Վրաստանի կառավարությանը, և դադարեցրինք մեր ռազմավարական հարաբերությունները նրանց հետ», – ասել է Միլլերը։