Մետեխիի 14 համարում բնակելի տան փլուզման հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում. Թբիլիսիի քաղաքապետարան
Թբիլիսիի քաղաքապետարանի լրատվությամբ, Մետեխի փողոցի 14 համարում, բնակելի տան մի մասի փլուզման պատճառով բնակչությանը վտանգ չի սպառնում:
«Հավլաբարում, Մետեխիի փողոց 14-ում վթարային շենքի մի մասը փլուզվել է երեկ: Դեպքի հետևանքով տուժածներ չկան: Բնակիչներին տարհանել են տան տարածքից:
Տեղում աշխատում են փորձագետները և զննում են տան իրավիճակը: Այն բանից հետո, ինչ փորձագետները կհետազոտեն իրավիճակը, քաղաքապետարանը կորոշի հետագա քայլերը»,-ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Քաղաքապետարանի մամլո ծառայության փոխանցմամբ, նշված հասցեում բնակվում է 30 ընտանիք, սակայն նրանց վտանգ չի սպառնում, քանզի տան մյուս մասերը ամուր են:
Հեղինակ -
Edgar Barsegyan