Մետե Ֆրեդերիկսեն.- ԱՄՆ-ն անընդունելի ճնշում է գործադրում Գրենլանդիայի վրա

17:51, 25.03.2025

ԱՄՆ-ն անընդունելի ճնշում է գործադրում Գրենլանդիայի վրա, ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Դանիայի վարչապետը մտահոգված է այս շաբաթ ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակության այցով ինքնավար տարածք։

Այցը, որը կտեւի հինգշաբթիից շաբաթ, կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կինը՝ Ուշա Վենսը։ Պատվիրակության կազմում կլինեն նաև Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Պետք է ասեմ, որ այս իրավիճակում ճնշումը Գրենլանդիայի և Դանիայի վրա անընդունելի է: Սա ճնշում է, որին մենք դիմադրելու ենք»,- ասել է Դանիայի վարչապետը։

Նմանատիպ