Մեծամասնությունը 9-րդ կանչի խորհրդարանում աշխատելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերը. Արչիլ Թալակվաձե
Մեծամասնությունը 9-րդ կանչի խորհրդարանում աշխատելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերը. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն հայտարարում է, որ մեծամասնությունը 9-րդ կանչի խորհրդարանում աշխատելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Այս մասին Թալակվաձեն հայտարարել է պատասխանելով լրագրողի հարցին, հնարավոր է թե ոչ խորհրդարանային մեծամասնությունը Գեդևան Փոփխաձեից բացի լքեն նաև այլ պատգամավորներ:

«Մեծամասնությունը 9-րդ կանչի խորհրդարանում աշխատելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերը: Ինչ վերաբերում է այն նախագծերին, որոնց շուրջ թիմի ներսում հնարավոր է կան տարաձայնություններ, այս հարցերը լուծվում են խորհրդարանային մեծամասնության ներսում կոնսուլտացիաների ճանապարհով»,-նշել է Արչիլ Թալակվաձեն:

Պատգամավորը մեկնաբանել է նաև Գեդևան Փոփխաձեի հայտարարությունը և նշել, որ այդ տարաձայնությունները լուծվում են կոնսուլտացիաների ճանապարհով և դրանում տագնապալի բան չկա:

Ինչպես նշել է Գեդևան Փոփխաձեն, իշխող թիմում համաձայնության էին եկել, որ Նինիա Կակաբաձեին ձայն չէին տալու, սակայն դիրքորոշումը փոխվել է քվեարկությունից մի քանի րոպե շուտ: