Մեծ մարզական երկրները դեմ են Ռուսաստանի հակադոպինգային գործակալության իրավասությունների վերականգնմանը
13 երկրի հակադոպինգային գործակալությունը կոչ է անում համաշխարհային հակադոպինգային գործակալությանը՝ իր շարքերում չվերականգնի Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը: Բաց նամակը ստորագրել են՝ Ավստրալիան, Ավստրիան, Կանադան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ճապոնիան, Հոլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Այս երկրների կարծիքով, Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը չպետք է ճանաչվի, քանի դեռ ռուսական կողմը չի կատարի բոլոր պահանջները, որոնք ներկայացվել են: Բացի այդ, Ռուսաստանը պետք է ճանաչի այն փաստերը, որոնք ներկայացված են Ռիչարդ Մակլարենի եզրահանգման մեջ և պետք է թույլ տա ծանոթանալ Ռուսաստանի հակադոպինգային գործակալության տվյալների հետ:
Ռուսաստանի հակադոպինգային գործակալության իրավասությունները վերականգնելու հարցը քննարկելու են սեպտեմբերի 20-ին, համաշխարհային հակադոպինգային գործակալության գործկոմի նիստին:
Հեղինակ -
Edgar Barsegyan