Մեծ Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 847 մարդ
Մեծ Բրիտանիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից զոհվել է 847 մարդ

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 14 576-ի: Վերջին 24 ժամում Բրիտանիայի հիվանդանոցներում նոր կորոնավիրուսից զոհվել է ևս 847 մարդ: Նախորդ օրվա ցուցանիշի հետ համեմատ կա մի փոքր նվազում:

Երկրի մասշտաբով կորոնավիրուս է հաստատվել 108 692 պացիենտի մոտ: Թեստավորում է անցել 438 991 մարդ: