Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 170 նոր դեպք, մահացել է 648 մարդ

21:44, 02.12.2020

Միացյալ Թագավորությունում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 648 մարդ:

Տեղեկությունը տարածում է «Բիբիսին»: Բացի այդ, վերջին 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 16 170 նոր դեպք:

Համավարակի տարածումից մինչ օրս Մեծ Բրիտանիայում արձանագրված է կորոնավիրուսի 1 647 235 դեպք, մահացել է 59 148 վարակակիր:

Նմանատիպ