Մեծ Բրիտանիայում տղամարդը ձերբակալվել է անցորդների վրա աղեղնազենով հարձակվելու համար
Մեծ Բրիտանիայում տղամարդը ձերբակալվել է անցորդների վրա աղեղնազենով հարձակվելու համար

Մեծ Բրիտանիայում տղամարդը ձերբակալվել է անցորդների վրա աղեղնազենով հարձակվելու համար։ BBC-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Լիդս քաղաքում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 38-ամյա հարձակվողը, որը անցորդների վրա հարձակվել էր աղեղնազենով և հրազենով, ձերբակալվել է։

Հարձակման հետևանքով վիրավորվել է երկու կին։ Բացի այդ, տեղական ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են երեք վիրավորի, երկու կնոջ, ինչպես նաև հարձակվողին, ով ինքն իրեն վերքեր էր հասցրել։

Երկու վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու զենք՝ աղեղնազեն և հրազեն։ Դեպքի հանգամանքներից ելնելով՝ հետաքննությունը վարում է Հյուսիսարևելյան տարածաշրջանային հակաահաբեկչական ոստիկանությունը։ Հարձակման հնարավոր դրդապատճառները դեռևս հայտնի չեն։