Մեծ Բրիտանիայում սպանվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, պահպանողական քաղաքական գործիչ Էն Ուիդիկոմբը, սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալված է
Մեծ Բրիտանիայում սպանվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Բարեփոխում Միացյալ Թագավորություն» կուսակցության անդամ Էն Ուիդիկոմբը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Ուիդիկոմբին մահացած են գտել սեփական տանը. նրա մարմնի վրա առկա են եղել բազմաթիվ ծանր վնասվածքներ։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը 26-ամյա բրիտանացի տղամարդ է, ով ձերբակալվել է Նյուտոն Աբոտում՝ Ուիդիկոմբի տնից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։
Իրավապահների փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ չկան տեղեկություններ այն մասին, որ սպանությունը կատարվել է ահաբեկչական դրդապատճառներով։
Ի գիտություն՝ Էն Ուիդիկոմբը պահպանողական քաղաքական գործիչ էր։ Նա Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամ էր և 1987-2010 թվականներին զբաղեցնում էր Բրիտանիայի խորհրդարանի անդամի պաշտոնը։ 2023 թվականից նա միացել էր աջակողմյան «Բարեփոխում Միացյալ Թագավորություն» կուսակցությանը։ Ուիդիկոմբն ակտիվորեն աջակցում էր «Բրեքսիթ»-ին: