Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Կիևի վրա հարձակման պատճառով
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Կիևի վրա հարձակման պատճառով

Կիևի վրա հարձակման պատճառով Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։

Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ Կելինի հետ հանդիպում, հավանաբար, կանցկացնեն գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաները, այլ ոչ թե նախարարները։

Հիշեցնենք, որ Կիևի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, որոնց թվում՝ չորս երեխա, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ռուսական հարվածներից վնասվել են բնակելի շենքեր, առանձնատներ և մանկապարտեզներ։ Մեկ շենք մասնակիորեն փլվել է։

Նշվել է նաև, որ վնասվել են Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության շենքը, Բրիտանական խորհրդի և «Ազատություն ռադիոկայանի» գրասենյակները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի վրա հարձակման պատճառով ԵՄ-ն Բրյուսելում կանչել է Ռուսաստանի դեսպանին։