Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն ապրիլի 23-ից
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն ապրիլի 23-ից

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն ապրիլի 23-ից: Այս մասին հայտարարություն է արել երկրի առողջապահության քարտուղարը:

«Մենք կկիրառենք բոլոր ռեսուրսները՝ արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու համար»,- հայտարարել է Մեթ Հենքոքը:

Նա «հուսադրող է» անվանել Օքսֆորդի և Լոնդոնի կայսերական համալսարանում ընթացող հետազոտությունները:

Նրա խոսքով, կառավարությունը 20 միլիոն ֆունտ ստեռլինգ կփոխանցի Օքսֆորդի թիմին, որպեսզի շարունակվի պատվաստանյութերի կլինիկական փորձարկումը: