Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Կլաուդիա» փոթորկի պատճառով
Փոթորիկ «Քլաուդիայի» պատճառով Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում արտակարգ իրավիճակ է հայտարարված։ Ինչպես հայտնում են սինոփտիկոսները, սպասվում են ուժգին տեղումներ և ջրհեղեղներ։ Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը։
Ուելսի բնական ռեսուրսների գործակալությունը ջրհեղեղի վտանգի վերաբերյալ լուրջ նախազգուշացում է տվել չորս շրջաններում, ինչը նշանակում է, որ քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում։
Հարավային Ուելսում փրկարար խմբերը համագործակցում են ոստիկանության, շտապ օգնության, հրշեջ ծառայության և առափնյա պահպանության հետ՝ իրականացնելու տարհանում։
«Մեր թիմերը աշխատել են ամբողջ գիշեր և այսօր էլ շարունակում են օգնել տուժածներին», – նշել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Փոթորիկը խնդիրներ է առաջացրել ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային երթևեկության համար։ Իռլանդիայում հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։