Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կասեցրել է աշխատանքը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կասեցրել է աշխատանքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կասեցրել է աշխատանքը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Օրենսդիր մարմինը իր աշխատանքը դադարեցրել է հինգ շաբաթով, մինչև հոկտեմբերի 14-ը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի ծրագրի համաձայն, խորհրդարանի աշխատանքի ժամանակավորապես կասեցումը, կօգնի նրան իրականացնել կոշտ բրեքսիտ:

Անցյած շաբաթ օրենսդիրները ընդունել են մի օրինագիծ, որը կառավարության ղեկավարին պարտավորեցնում է երկարաձգել բրեքսիտի ժամկետը:

Բացի այդ, մինչ խորհրդարանի աշխատանքի կասեցումը, համայնքների պալատը չի աջակցել  արտահերթ ընտրությունների անցկացմանը: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում մինչև հոկտեմբերի 31-ը արտահերթ ընտրություններ անցկացնելու որևէ իրավական ճանապարհ չի լինի: