Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի տվյալներով՝ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային միավոր և զինամթերք
Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմի տվյալներով՝ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 10 ինքնագնաց հրետանային միավոր և զինամթերք

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Բրիտանիան մոտ ապագայում Ուկրաինային կմատակարարի տասը ինքնագնաց հրետանային միավոր և զինամթերք։

Այս մասին տեղեկություն է տարածում Մեծ Բրիտանիայի վարչապետի վարչակազմը։

Բորիս Ջոնսոնը, իրենց իսկ պարզաբանմամբ, խոսել է Վոլոդիմիր Զելենսկու հետ G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում տեղի ունեցած քննարկումների մասին։

«Վարչապետն ասել է, որ ամբողջ աշխարհը կանգնած է Ուկրաինայի թիկունքում և նա հավատում է, որ նախագահ Զելենսկու մարտիկները կկարողանան հետ վերցնել Պուտինի զորքերի կողմից գրավված տարածքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, առաջնորդները քննարկել են Ուկրաինայից հացահատիկի հնարավորինս արագ դուրս բերման կարևորությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ ինքը սերտ համագործակցություն ունի իր գործընկերների հետ այս հարցում և պատրաստ է ամեն կերպ օգնել Ուկրաինային։