Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմ – Հեռախոսազրույցում Քիր Սթարմերը Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ պատերազմի ժամանակ ընտրությունների հետաձգումը լիովին խելամիտ է

10:49, 20.02.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, որ պատերազմի ժամանակ ընտրությունների հետաձգումը լիովին խելամիտ է։

Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Սթարմերը Զելենսկու հետ զրույցում ընդգծել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

«Վարչապետն իր աջակցությունն է հայտնել նախագահ Զելենսկիին՝ որպես Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ, և ասել է, որ միանգամայն խելամիտ է հետաձգել ընտրությունները պատերազմի ժամանակ, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հեռախոսազրույցի մասին սոցիալական ցանցերում գրել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ասաց, որ կողմերը քննարկել են ապագայի ծրագրերն ու հնարավորությունները։

«Մեզ համար կարևոր է Միացյալ Թագավորության դերը եվրոպական պաշտպանության և անվտանգության ամրապնդման գործում։ Մենք երբեք չենք մոռանա այն աջակցությունը, որը բրիտանացի ժողովուրդը ցուցաբերել է Ուկրաինային»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Նմանատիպ