Մեծ Բրիտանիայի վարչապետը Իրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումից
Մեծ Բրիտանիայի վարչապետը Իրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ հեռախոսազրույցում Իրանին կոչ է արել զերծ մնալ Իսրայելի վրա հարձակումից։ Այս մասին հայտնում է BBC -ն։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Քեյր Սթարմերը Մասուդ Պեզեշյանին ասել է, որ պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ, և «այժմ ժամանակն է հանգիստ և զգույշ քննարկել»:

Մեծ Բրիտանիայի ղեկավարը, խոսելով Իրանի նախագահի հետ, նշել է, որ շատ անհանգստացած է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով և կոչ է արել բոլոր կողմերին դեէսկալացիայի ենթարկվել՝ հետագա տարածաշրջանային հակամարտություններից խուսափելու համար։

BBC-ի փոխանցմամբ՝ զրույցը տևել է 30 րոպե և եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Իրանի նախագահի առաջին հեռախոսազրույցը 2021 թվականի մարտից ի վեր, երբ Մեծ Բրիտանիայի նախկին առաջնորդ Բորիս Ջոնսոնը զրուցել է Հասան Ռոհանիի հետ։