Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր մտցնել Ուկրաինա
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում զորքեր մտցնել Ուկրաինա: Այս մասին Սթարմերը նշում է Daily Telegraph-ում հրապարակված հոդվածում։

«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր զորքերը տեղակայել այնտեղ: Ցանկացած դեր Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում օգնում է ապահովել մեր մայրցամաքի և այդ երկրի անվտանգությունը»,- ասել է Սթարմերը։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է էական դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա աշխատանքի արագացման գործում, որը կներառի ուկրաինացի զինվորականների հետագա աջակցությունը: Ըստ Քիր Սթարմերի՝ Բրիտանիան պարտավորվել է տարեկան երեք միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրել առնվազն մինչև 2030 թվականը։

«Բայց դա նաև նշանակում է պատրաստակամություն և ցանկություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ անհրաժեշտության դեպքում մեր զորքերը տեղակայելով, և դրանք դատարկ խոսքեր չեն: Ես խորապես զգում եմ պատասխանատվությունը, որը բխում է բրիտանացի զինծառայողներին պոտենցիալ վտանգի տակ դնելով», – ասել է Սթարմերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշում է, որ երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, այն չպետք է դառնա ժամանակավոր դադար, մինչև Պուտինը նորից հարձակվի։